18:14 , 10 ապրիլ, 2023Ադրբեջանցիները ներխուժել են Որոտնավանք ու վանդալիզմի ենթարկել եկեղեցին
Ինչպես հաղորդվում է, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները վանդալիզմի են ենթարկել Որոտնավանքը. պատռել են Սիսիանից մոտ 14 կմ արևելք գտնվող 1000-ամյա եկեղեցու պատին փակցված հայ եկեղեցու մեծագույն վարդապետ սուրբ Գրիգոր Տաթևացու սրբապատկերը:
Տեղի ունեցածը պարզ խայտառակություն է, որը թերևս լավագույնս է բնութագրում ՀՀ սահմաններին ներկայումս տիրող իրական պատկերը, իրական պատկերացում տալիս Նիկոլի օրոք Հայաստանի ու նրա սրբությունների պաշտպանվածության աստիճանի մասին: Ի՞նչ աստիճան բարձիթողի վիճակ պետք է լինի սահմանին, որ ազերի զինվորականները հանգիստ կարողանան կտրել-անցնել սահամանագիծը ու հետո էլ հասնեն եկեղեցի ու այն վանդալիզմի ենթարկեն՝ չվախենալով պատժից ու պատասխանատվությունից: Ի՞նչ է սա, եթե ոչ շատ հստակ պատասխան՝ Նիկոլին. ադրբեջանցիները հենց այսպես են պատկերացնում խաղաղության օրակարգը, հենց սա է այն «պայծառ ապագան», որ փորձում է կերտել Նիկոլը՝ ձեռք մեկնելով եղբայր Իլհամին: Չզարմանաք,որ մի օր էլ Էջմիածին ներխուժեն՝ կրկնելով Նիկոլի կողմնակիցների՝տարիներ առաջ բեմադրած սրբապղծությունը...