Շուտով Նիկոլը տղերքին մի հատ լավ պատիվ կտա՝ ոչխարով, բանով, հետո նվերներով տուն կուղարկի ու ծպտուն անգամ չի հանի հայ գերիների մասին
15:26 , 10 ապրիլ, 2023
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ պայմանավորված եղանակային պայմաններով՝ Նախիջևանի սահմանային շրջանում ադրբեջանական բանակի երկու զինծառայող մոլորվել և անհետ կորել է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, ևս մեկն էլ որոնվում է:
Սովորաբար, երբ հայ զինվորներն են մոլորվում, թշնամին նրանց չի խնայում. քիչ չեն դեպքերը, երբ երբ պայմանավորված նույն եղանակային պայմաններով՝ մեր տղերքն են հայտնվել թշնամու տարածքում՝գերեվարվելով, խոշտանգվելով կամ առնվազը բանտ նետվելով:
Ադրբեջանական բանտերում, ինչպես հայտնի է, կան տասնյակ հայ գերիներ՝ որ ոչ միայն բուն պատերազմի ընթացքում, այլև եռակողմ հայտարարության ընդունումից հետո են գերության մեջ հայտնվել: Նրանց ստույգ թվի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում, ու եթե Ադրբեջանը խոսում է մոտ երեսուն գերու մասին, ապա հայկական կողմը բարձաձայնում է այդ թվից մի քանի անգամ ավելի մեծ թվի մասին:
Պատերազմի ժամանակ հայկական կողմն էլ է կարողացել թուրք ասկյարներ գերեվարել, սակայն փոխարենն այդ հանգամանքից օգտվելու, Նիկոլի հրամանով գերեվարվածներն անմիջապես տուն են ուղարկվել՝ ադրբեջանցի մայրերին երջանկություն պարգևելու: Մինչդեռ մերոնց խոշտանգել, գազանաբար սպանել ու հոշոտել է թշնամին՝ ցայսօր էլ սեփական բանտերում տանջելով գերեվարվածներին:
Հիմա ՝ հարց՝ արդյոք հնարավոր չէ՞ դիցուք այս դեպքում կատարել գերիների փոխանակություն՝ փոխադարձության սկզբունքով: Ցանկացած նորմալ երկիր ձեռքից շանսը բաց չէր թողնի՝ թեկուզ մեկ-երկու գերի տուն վերադարձնելու:
Կարող եք զուր հույսեր չունենալ. բա Նիկոլն էն տղե՞ն է, որ Իլհամին բարեբար իրեն համարի ու համարձակվի պայման դնել թուրքի առաջ: Ախր ո՞նց դնի, եթե ինքը նրանցից մեկն է, որ չի նեղվում, երբ իրեն թուրք են ասում:
Շուտով Նիկոլը տղերքին մի հատ լավ պատիվ կտա՝ ոչխարով, բանով, հետո նվերներով տուն կուղարկի ու ծպտուն անգամ չի հանի հայ գերիների մասին՝ ադրբեջանցիներին առավել կարծելով. խաղաղության դարաշարջան է, չէ՞, բացում…