Հանարապետականի եւ Բարգավաճի եվրասիական հոգեհարազատությունը


13:27 , 6 սեպտեմբեր, 2013

Հայաստանի իշխանության եվրասիականացումը կարող է փոխել նաեւ երկրի քաղաքական կոնֆիգուրացիան:
Սերժ Սարգսյանը՝ իր մոսկովյան այցով, դարձավ Պուտինի սիրելին, նախադեպ, որով Ռուսաստանի ղեկավարը կարող է գայթակղել- շանտաժի ենթարկել տակավին ՙանհնազանդ՚ մնացած Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ղեկավարներին:
ԲՀԿ-ն ռուսական շրջանակների համար գրավիչ էր այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը արեւմտամետ խաղեր էր տալիս: Հենց դա էր պատճառը, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ նույն այդ շրջանակները ԲՀԿ-ին հետ պահեցին նոր կոալիցիայից:
Սարգսյանի եվրոպական մեղրամիսն ավարտված է:
Եվրասիականությունը կարող է դառնալ այն հոգեհարազատ կամուրջը, որը դարձյալ նույն կոալիցիայում կմիավորի ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին՝ մեծ եւ փոքր եղբայրների դերաբաժանմամբ:
Պատահաման չէ, որ այս օրերին Սարգսյանը հանդիպում է Պուտինի հետ:
Իսկ նրանց ՙփոքր եղբայրները՚՝ Լուկաշենկոն ու Ծառուկյանն երեկ ամբողջացրին ՙավագների՚ եվրասիական նախաձեռնությունները: