Իվանիշվիլին պարզաբանել է Եվրասիական միության մասին իր դիտարկումները


13:58 , 6 սեպտեմբեր, 2013

Իվանիշվիլին պարզաբանել է Եվրասիական միության մասին իր դիտարկումներըPanorama.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկ անգամ ևս անդրադարձել է Եվրասիական միության մասին իր հայտարարություններին, որոնք նա հնչեցրել էր սեպտեմբերի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ և որոնք ընդդիմության կողմից խորը քննադատության էին ենթարկվել: 

Հիշեցնենք, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետն հայտարարել էր, թե իր կառավարությունը որևէ դիրքորոշում չունի Եվրասիական միության շուրջ, սակայն ուսումնասիրում է և եթե հեռանկարում տեսնի, որ «կառույցն հետաքրքիր է Վրաստանի ռազմավարության համար, ապա՝ ինչու ոչ»:

Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակները մեղադրել էին Իվանիշվիլիին երկրի ռազմավարական կուրսը խախտելու մեջ: 

«Apsny.ge» կայքի փոխանցմամբ, Իվանիշվիլիի նոր հայտարարությունում ասվում է. «Պարզվում է՝ կան մարդիկ, որոնց համար իմ հայտարարությունները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ եթե Եվրասիական միությունը որևէ կերպ համընկնի մեր երկրի շահերի հետ այնպես, որպեսզի հակասության մեջ չմտնի Վրաստանի որդեգրած հիմնական ռազմավարության հետ, մենք ապագայում կքննարկենք այդ հարցը: Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ինչու ոչ: Վրաստանը պետք է կարգավորի հարաբերություններն ինչպես հարևան երկրների, այնպես էլ ռազմավարական գործընկերների հետ: Որպես պետություն պետք է կարգավորենք այդ հարաբերությունները բոլորի հետ և այդ թվում, իհարկե, Ռուսաստանի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ