Հոգեբանները արգելում են ծնողներին գոռալ եւ վիրավորել երեխաներին


17:04 , 6 սեպտեմբեր, 2013

Ծնողները, որոնք սովորություն ունեն գոռալ դեռահաս երեխաների վրա, առանց հասկանալու բարձրացնում են երեխայի մոտ դեպրեսիայի եւ վարքի խնդիրների զարգացման վտանգը, գրում է «The Daily Mail»-ը: Նույնիսկ եթե ծնողները ընդհանուր  առմամբ սերտ կապ են պահում իրենց դստեր կամ որդու հետ, բառերի չզսպվածությունը (բղավել, անպատվել, փորձել նվաստացնել) բացասաբար է ազդում դեռահասների հուզական (էմոցիոնալ) զարգացման վրա:

Ամերիկացի փորձագետները (Պիտսբուրգի համալսարան) հատուկ ուսումնասիրել են 976 ընտանիքներ: Պարզվեց` ծնողներից շատերը դաստիարակման ֆիզիկական մեթոդներից անցել են բանավոր մեթոդների, երբ երեխան մտել է պատանեկության տարիք: Նրանք հաճախ են կոպտել իրենց դեռահաս երեխաներին (ընտանիքների գրեթե 50 % - ը): Այսպես, երբ հայրը կամ մայրը ճչացել են 13 - ամյա դեռահասի վրա, երեխայի մոտ դրա հետեւանքով հայտնվել են շեղման խնդիրներ` վարքագծային եւ զգացմունքային ֆոնում:

13-14 տարեկան հասակի դեռահասների մոտ դեպրեսիա է ախտորոշվել, նրանք վատ են իրենց պահել դպրոցում, ստել են, գողություն եւ կռիվներ են արել: Ծնողների ագրեսիվությունը, նույնիսկ միայն բանավոր ուղիով, հրահրել է զայրույթի պոռթկում, դյուրագրգռություն եւ կոնֆլիկտայնություն դեռահասների մոտ:


Հետեւությունները արվել են ավելի քան երկու տարվա ընթացքում կատարված հարցումների արդյունքների հիման վրա: Իրենց օգնությամբ գիտնականները իմացել են ընտանիքի անդամների հոգեկան առողջության մասին, դաստիարակման մեթոդների եւ ծնողների ու երեխաների փոխհարաբերությունների մասին: Ստորին գիծը. ծնողների մոտ 90% - ը խոստովանել է, որ այդ ժամանակաշրջանում առնվազն մեկ անգամ նրանք կոպտել կամ գոռացել են երեխաների վրա: Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաների հետ բացահայտ խոսել իրենց ապրումների եւ խնդրահարույց վարքագծի հետեւանքների մասին: