14:22 , 8 ապրիլ, 2023
Պենտագոնը տեղեկացնում է, որ Հայաստանը, Մոլդովան, Բոսնիան և Հերցեգովինան, Կոսովոն ապրիլի 22֊ին մասնակցելու են ՆԱՏՕ զորավարժություններին։
Հատկանշական է , որ առաջին երեքը չեն հանդիսանում Ատլանտյան դաշինքի անդամներ, իսկ Կոսովոն, նույնիսկ ՄԱԿ֊ի կողմից ճանաչված չէ որպես երկիր։
Ուշագրավ է այն փաստը, որ դեռ երկու տարի առաջ Հայաստանը հրաժարվել էր մասնակցելու այս զորավարժություններին։ Այսինքն, ստացվում է այնպես, որ Նիկոլի համար մեր ռազմավարական դաշնակցի հետ զորավարժություններ անցկացնելը վտանգավոր է, իսկ ՆԱՏՕ֊ի հետ վտանգավոր չէ։
Կարելի է ենթադրել, որ Նիկոլը սպասարկելով սեփական շահը Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական այնպիսի խաղի մեջ, որից անկորուստ դուրս գալու համար Հայաստանը չունի ոչ քաղաքական, ոչ էլ այլ ռեսուրս։
Եթե Նիկոլին հարցնենք, որ այս պահին հանդիսանալով ՀԱՊԿ անդամ հրաժարվում է ՀԱՊԿ֊ի հետ զորավարժություններից, իսկ ՆԱՏՕ֊ի հետ զորավարժություններ անցկացնելը 2 տարի առաջ մերժելուց հետո` հիմա գնում է զորավարժությունների, ապա, եթե Ռուսաստանը դուրս բերի իր սահմանապահներին Հայաստանի և Թուրքիայի սահմաններից` ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը, ՆԱՏՕ՞֊ն, այսինքն ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիա՞ն...
Նիկոլը սույն թվականի հունվարին ասել էր`«ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա, այս իրավիճակում մենք նպատակահարմար չենք համարում», բայց թե ինչ իրավիճակի մասին էր խոսքը Նիկոլը չբարձրաձայնեց, սակայն ՀԱՊԿ֊ը նրան առաջարկել էր զորավարժությունները տեղափոխել այլ երկրի տարածք, բայց ինչպես տեսնում ենք Նիկոլը չի ընդունել այդ առաջարկը։
Դավաճանը դավաճան է ամենուր։ Ինչպես դավաճանեց մեր բանակը, դավաճանեց Արցախն ու Հայաստանը, դավաճանեց հայ ժողովրդին, այնպես էլ դավաճանում է մեր դաշնակցին։ Սա ուղղակի անհետևանք չի մնալու, սրա հետևանքը լինելու են նոր կապիտուլյացիաները և նոր զիջումները։