Հայաստանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո. ցնցող բացահայտում՝ Ադրբեջանից


19:17 , 7 ապրիլ, 2023

Ցնցող բացահայտում՝ Ադրբեջանից

Ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը այդ երկրի խորհրդարանի լիագումար նիստում ցնցող բացահայտումներով է հանդես եկել. արձանագրելով Արդբեջան-Իրան հարաբերություններում առկա աննախադեպ լարվածության փաստը՝ թուրքը հայտարարել է՝ Հայաստանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո։ «Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին, ով ասաց․ «Ինչ ճակատագիր էլ ինձ սպասի, ես խաղաղության պայմանագիր կստորագրեմ»: Ուստի Իրանը Փաշինյանին վերջնագիր է ներկայացրել»,-մասնավորապես՝ իր ունեցած տեղեկությամբ է կիսվել Օրուջը՝ սլաքներն ուղղելով Թեհրանի դեմ:

Օրուջի հայտարարությունները խիստ էական են երկու պատճառով. նախ՝ դրանք հերքում են ՔՊ-ականների ու հենց Նիկոլի այն հավաստիացումները, թե իբր երբևիցե Երևանն իր համաձայնությունը չի տվել «Զանգեզուրի միջանցք» կոչվող հակահայկական ու հակաիրանական պրոյեկտին, ապա՝ ևս մեկ անգամ ընդգծվում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից Նիկոլի անփոխարինելիության հանգամանքը: Թուրքը մեղադրում է Իրանին ու ևս մեկ երկրի այն բանի համար, որ թույլ չեն տվել Նիկոլին՝ լիարժեքորեն կյանքի կոչելու թուրքական պրոյեկտն այն դեպքում, երբ Նիկոլը պատրաստ է եղել նույնիսկ սեփական կյանքի գնով ի կատար ածել Իլհամի երազանքը:

Դե իհարկե, Նիկոլին նրա տերերն իշխանության են բերել՝ ոչ միայն չեզոքացնելու Արցախն ու դրա հետ մեկտեղ նաև ռուսական գործոնը, այլև Սյունիքի հաշվին էականորեն թուլացնելու Իրանի դիմադրողականությունը, ստեղծելու այդ երկրի քայքայման համար կարևոր նախապայմաններ: Այդ իսկ պատճառով Նիկոլի ռեժիմը Իրանի համար վտանգավոր է նույնքան, որքան և Հայաստանի համար, ինչով էլ բացատրվում է Նիկոլի՝ հայ-իրանական համագործակցության իրական պոտենցիալի օգտագործման ցանկության բացակայությունը: