14:03 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շվեյցարացի գիտնականները գարեջրի մեջ հայտնաբերել են հատուկ մոլեկուլ, որն ընդունակ է մարդուն բուժել ճարպակալումից, ամրացնել մկանները և երկարացնել կյանքը:
Այդ հրաշք մոլեկուլը հայտնաբերվել է նաև կաթի մեջ: Ներկա դրությամբ գիտնականները փորձում են որոշել, ինչպիսին պետք է լինի դրա բաղադրությունը, որպեսզի անհրաժեշտ արդյունք տա:
Մոլեկուլի արտասովոր հատկությունները , որոնք կրում է նիկոտինամիդ ռիբոզիդ անունը, հայտնաբերվել են փորձարկումների արդյունքում: Տասը շաբաթվա ընթացքում մկներին պահել են մեծ ճարպեր պարունակող հատուկ դիետայով: Սննդի հետ կենդանիները ստացել են նաև հրաշք-մոլեկուլը: Փորձի ավարտից հետո մկներին կշռել են: Հաստատվել է, որ կրծողները 60 %-ով ավելի քիչ քաշ են հավաքել, քան հիմնական խմբի մկները, որոնք այդ մոլեկուլը չեն ստացել: Ավելին, մոլեկուլը ստացած մկների մոտ բարձրացել է դիմադրողականությունը, բարելավվել են մկանային հյուսվածքները։
Ըստ գիտնականների՝ մոլեկուլը, հայտնվելով բջիջների ներսում, բարձրացնում է նյութափոխանակությունը և բարելավում է միտոքոնդրիումի աշխատանքը, որն էլեկտրակայանների նման էներգիա է մատակարարում: