ԱԺ-ում տեղի ունեցածը ամբողջությամբ պատռեց ՔՊ-ական խունտայի դիմակը՝ ի ցույց դնելով Անդրեասյան Ժաննայի թիմակցների բարոյալքության աստիճանը
11:45 , 7 ապրիլ, 2023
Սիմոնյան Ալենի թքելու մանյան որպես կրթության խնդիր հռչակած Անդրեասյան Ժաննան, մեկնաբանելով ԱԺ-ում Էդգար Ղազարյանի նկատմամբ ՔՊ-ական որոշ անբարեհույս տարրերի լկտի պահվածքը, խնդիրը դիտարկել է ՄԻՊ ինստիտուստի նկատմամբ առկա վերաբերմունքի կոնտեքստում: Ըստ նրա՝ ՄԻՊ ինստիտուտի հետ կապված բոլոր քննարկումները պետք է լինել մարդու իրավունքները չոտնահալու տրամաբանութան մեջ: Ցավ հայտնելով, որ հնարավոր չի եղել «ապահովել մակարդակը»՝ «Հ1»-ի Պետրոսի կնիկը հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ հնարավոր չի եղել, գուցե որոշ մարդկանց կողմից այդ ինստիտուտն այն աստիճան անլրջացվել է և մոտեցումը՝ դրան, որ արդեն իսկ քննարկումը վերածվում է մի ֆեյքային քննարկման:
Ժաննայի նկատառումները միանգամայն տեղին են ստացվել՝ դիպուկ կերպով արձանագրելով իրականությունը. ՄԻՊ ինստիտուտը ՔՊ-ական իշխանության կողմից արդեն 5 տարի է՝ ամենօրյա ռեժիմով բռնաբարվում է, ավելին՝ արժեզկվում է ողջ պետությունը՝ գործադիրից մինչև դատաիրավական համակարգ: Միայն ՍԴ-ի շուրջ տարիներ առաջ տեղի ունեցած նիկոլական սադրանքն ու ցինիկ ներկայացումը բավական էր, որպեսզի պարզ դառնար՝ ինչի հետ գործ ունենք ի սկզբանե: Չի կարող մի երկրում, որտեղ վարչապետ հանդիսացող մարդը դատաիրավական համակարգը սեփական օգտագործման մատերիալ է կարծում, ՄԻՊ ինստիտուտ հարգվել այն իշխանության ներկայացուցիչների կողմից, որն այդ ինստիտուտը սեփական թաշկինակ է սարքել՝ Նիկոլի նախկին օգնականի ընկերուհուն ջանալով կարգել մարդու իրավունքների պաշտպան:
ԱԺ-ում տեղի ունեցածը ամբողջությամբ պատռեց ՔՊ-ական խունտայի դիմակը՝ ի ցույց դնելով Անդրեասյան Ժաննայի թիմակցների բարոյալքության աստիճանը: