Նա Լոլան է՝ ժիր ու անհոգ. Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր ալտեր էգոյի մասին
22:25 , 6 ապրիլ, 2023
Հայտնի երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը խոստովանել է, որ ալտեր էգո (լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «ուրիշ ես», մարդու իրական կամ հնարած այլընտրանքային կերպարը) ունի. նրա անունն է Լոլա Լոպես, և նա հայտնի է իր «ժիրությամբ ու անհոգությամբ»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, աստղն այս մասին հայտնել է՝ ներկայացնելով իր նոր ալկոհոլային ապրանքանիշը՝ «Դելոլա»-ն:
53-ամյա Լոպեսը նաև ասել է, որ ցանկանում է, որ իր ալտեր էգոն՝ Լոլան, ավելի շատ «դուրս գա» և զվարճանա։
«Ես հասկացա կյանքը վայելելու կարևորությունը», - ասել է աստղը Instagram-ում տարածված տեսանյութում:
Նա նաև հրապարակել է նոր ապրանքանիշի գովազդային հոլովակը՝ նկարահանված Իտալիայի լողափերից մեկում: Հոլովակի հերոսուհին հենց Լոպեսն է՝ ենթադրաբար Լլոայի կերպարում, որը կոկտեյլ է խմում շրջապատող ընկերների հետ:

