17:49 , 6 ապրիլ, 2023Ինչո՞ւ է է՛լ ավելի լկտիանում Ադրբեջանը
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան կրկին վերահաստատել էր ՌԴ պատրաստակամությունը՝ այս բարդ իրավիճակում ձեռք մեկնելու Հայաստանին՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները կախված են Հայաստանից: «Գնդակը Հայաստանի դաշտում է»,-մասնավոապես՝ կոնկրետացրել էր իր ասելիքը ՌԴ մամուլի խոսնակը:
Հայաստանից կարծես թե ստացվել է Մոսկվայից եկող ազդանշանների պատասխանը: Ի մասնավորի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խանդանյան Սաքոն, հայտարարելով, որ Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ առաքելությունը, իսկ փաստաթուղթը այժմ գտնվում է լրամշակման փուլում, աքլորացել է.«Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի»:
Սաքոյի պատասխանը, ըստ էության, նշանակում է, որ ՔՊ-ն Մոսկվայի առաջարկը չի ընդունում, և մտադիր չէ դրականորեն արձագանքել ՀԱՊԿ-ի առաջարկին, որը, նկատենք, կարող էր իսկապես կայունացնող դեր ունենալ ծայրահեղ լարված իրավիճակում՝ մի իրավիճակ, երբ ադրբեջանցիները փակում են արցախահայության ճանապարհը և հայտարարում, որ մուտքը կթույլատրվի միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Այսինքն՝ ՔՊ-ի կողմից ՀԱՊԿ-Հայաստան, Ռուսատսան-Հայաստան հարաբերություներում սեպ խրելուն զուգահեռ Ադրբեջանի պահվածքը համաչափորեն լկտիանում է: Կա տեսակետ, որ այդ լկտիացման հետևում իբր Մոկսվան է կանգնախ, որ փորձում է Բաքվի միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա, իսկ մեկ այլ տեսակետի համաձայն էլ՝ Մոսկվան մեզ նման զոհ է դարձել Բաքվի լկտի պահվածքին՝ կարիք զգալով Հայաստանի ադեկվատ պահվածքի, բայց բախվելով ՔՊ-ական մարազմին:
Անկախ նրանից, թե այս տեսակետներից որ մեկն է իրականությանը մոտ, փաստն այն է, որ Ադրբեջանը միմիայն լկտիանում է, և Հայաստանը պարտավոր է գործուն միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակից դուրս գալու հաար: ԵՄ դիտորդները ոչինչ են, ըստ էության, քանի որ իրենք էլ են խոստովանում, որ չունեն ոչ մի լծակ: Մնում է ՀԱՊԿ-ի լծակն օգտագոծելու տարբերակը, ինչը, սակայն, մերժում է Նիկոլը՝ իր արևմտյան տերերի հուշարարությամբ:
Շատ խելք պետք չէ ունենալ՝ հասկանալու, թե ինչ է լինելու այս խաղի վերջը, եթե ՔՊ-ական խունտան շարունակի հայության շահերի հաշվին խաղեր տալ. Արցախը հայաթափվելու է առնվազը: