12:44 , 6 սեպտեմբեր, 2013
Հայաստանի ներքաղաքական դաշտի վերին էշելոններում անհասկանալի իրավիճակ ու տրամադրություններ են տիրում Մաքսային միությանը միանալու որոշման դեկլարացումից հետո: Հատկապես տարօրինակ են վարչապետ Տիգրան Սարգսյանի վարքն ու պոլեմիկան, իսկ ավելի ճիշտ` դրանց բացակայությունը: Որ մեր վարչապետը միշտ և ամեն ինչում բացակա է, գիտենք վաղուց: Ասա ա՛յ տնաշեն, երկրի տնտեսության համար ամենակարևոր որոշումն է կայացվել, մի «պու» ասա, վեր կաց, բացատրի` ի՞նչ ենք շահում, ի՞նչ ենք կորցնում, ո՞ւր ես քեզ նետել պեչենու արտերը: Լռելուց բացի ոչինչ անել չկարողացողի՝ երեկվա կառավարության նիստում էլ իրեն դոդի բաղերը գցելու մարտավարությունը խիստ տրամաբանական էր: Մինչդեռ, իրեն հարգող պաշտոնյան արդեն վաղուց հրաժարական տված կլիներ և դա կաներ դեռ այն ժամանակ, երբ ռուսական լրատվամիջոցները շտապեցին հայտնել նախագահների կայացրած որոշման մասին: Բայց Տիկոն գերադասեց մնալ վրաչապետ, որը թեկուզև թթվի քարի կարգավիճակում է, բայց աթոռը լավն է ու փափլիկ: Ասել է թե` ничего личного, только бизнес, իսկ էս դեպքում՝ նաև վարչապետի յուղալի պաշտոնն իր օֆշորային բոնուսներով: