Թե որքան է ատված ՔՊ-ական խունտան իրականում, Պապոյան Գևորին պարզ կդառնա ճիշտ այն օրը, երբ ինքն ու թիմը կլքեն իշխանությունը՝ դառնալով շարքային ակտիվիստներ


16:10 , 6 ապրիլ, 2023
Փորձելով փրկել ոչ այնքան Ալենի, որքան թերևս ողջ ՔՊ-ի դեմքը՝ ՔՊ-ական Պապոյան Գևորը փորձել է համոզել, որ Ալենի ու հայրենադարձ սփյուռքահայի միջև տեղի ունեցած միջադեպը ոչինչ չի նշանակում: «Ալեն Սիմոնյանն օրական 1000 մարդու ա հանդիպում, մեկն իրեն հայհոյել է, բայց 999-ը՝ ոչ, ավելին ասեմ՝ 900-ն էլ մոտեցել են, օրինակ, ձեռքով բարևել են, ժպտացել են, բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում»,-մասնավորապես՝ ասել է շիկահեր ՔՊ-ականը՝ տրտնջալով «մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքելուց»:

ՔՊ-ում հասկացել են, որ տեղի ունեցած միջադեպի թիրախը կամ բուն պատճառը լոկ Ալենը չէ. «դավաճան» էպիտետը վերաբերում է ողջ ՔՊ-ին ու անձամբ Նիկոլին: Եվ քանի որ հասկացել են, հիմա փորձում են ինչ-որ կերպ ապացուցել, որ իրենց ոչ թե հայհոյում են, պետական դավաճան հռչակում ու ատում, այլ՝ իբր սիրում. հայհոյողը մեկն է, սեր խոսոտվանողները՝ 1000:

Բայց Պապոյան Գևորը չի հասկացել, որ իրականում հասարակության մեջ մեծամասնոթյունը հենց հայհոյողներն են. եթե սեր խոստովանողներն ու Ալենին ձեռքով բարևորղները 999-ն են, ապա ալեններին ամեն վայրկյան գրողի ծոցն ուղարկողները՝ պատիկներ անգամ ավել, և այս առումով երիտաարդ դաշնակցականի՝Ալենին տված տիպիկ բնորոշումը բխում է ողջ հայ ժողովրդի սրտից, ինչը միանգամայն բնական է. երկիրն այս օրը գցածներին ո՞նց սիրես կամ ժպտաս երեսներին:

Թե որքան է ատված ՔՊ-ական խունտան իրականում, Պապոյան Գևորին պարզ կդառնա ճիշտ այն օրը, երբ ինքն ու թիմը կլքեն իշխանությունը՝ դառնալով շարքային ակտիվիստներ. միզելու են երեսներին…