Կառավարությունը 3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ է հատկացնում պարեկների նոր մեքենաների համար, իսկ զոհված զինվորի ընտանիքի համար կոպեկ-կոպեկ ազգովի ենք հավաքում


13:10 , 6 ապրիլ, 2023
Կառավարությունը 3 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ է հատկացնում պարեկներին նոր մեքենաներ ու սարքավորումներ գնելու համար, իսկ զուգահեռ իրականությունում Հայրենիքի համար զոհված զինվորի ընտանիքի համար ազգովի կոպեկ-կոպեկ հավաքում ենք, մարդիկ իրենց երեխայի կաթի փողից են կտրում,փ ոխանցում, որ ընտանիքը, 3 անչափահաս երեխաների հետ, դրսում չհայտնվի։ Նույն պետությունն ասել է, որ այս ընտանիքին բնակարան հատկացնելու է՝ 15-20 տարի հետո... Պարկետների մեքենաներն ավելի հրատապ են, քան իր զինվորի ընտանիքին կեցության հարցը։
Սա է պետության ողորմելիության աստիճանի ցուցանիշը։