Քննարկվել են ռուս խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները. Արցախում խորհրդակցություն է անցկացվել


23:22 , 5 ապրիլ, 2023

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը: