Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել են աշխարհի ամենամեծ հրաբուխը


12:32 , 6 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ Խաղաղ օվկիանոսում հայտնաբեված հրաբուխը իր չափերով հավասարազոր է Մեծ Բրիտանիային:

Mk.ru-ի փոխանցամբ, մեգահրաբուխ Տամուն չի ժայթքել 140 միլիոն տարի շարունակ, սակայն դրա առկայությունը թույլ է տվել գիտնականներին պարզել, թե ինչ քանակությամբ մագնա կարող է կուտակվել երկրագնդի տակ:

Հրաբուխը գտնվում է Ճապոնիայից 1500 կմ դեպի արևելք, մի շրջանում, որտեղ գտնվում են 3 տեկտոնիկ հարթակ: