ԲՀԿ-ական նախկին պատգամավորը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն


14:41 , 5 ապրիլ, 2023

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, նրա կինը՝ Աիդա Մանուկյանը և նրանց երկու որդիները՝ Արթուր և Հակոբ Մանուկյանները ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից ծանուցումներ են ստացել: Այս մասին նշված է Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում:

Աբրահամյան ընտանիքը, ըստ ծանուցումների, վարչություն պետք է ներկայանա ապրիլի 26-ին։ Նրանց պատկանող գույքի առնչությամբ դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր