Խաչատրյան Վիգենը պահանջում է Ալենի հրաժարականը
13:15 , 5 ապրիլ, 2023
Խաչատրյան Վիգենն է արտահայտվել Սիմոնյան Ալենի շուրջ ծավալվող պրոցեսների վերաբերյալ՝ մեկնաբանելով, մասնավրապես, առաջին նախագահի հոդվածում տեղ գտած մտքերը: Վիգենի խոսքերից պարզ է դարձել, որ նա ընդհանուր առմամբ սատարում է Տեր-Պետրոսյանի կոչին՝ համոզված լինելով, որ հարցը պետք է իսկապես քննարկման առարկա դառնա: «Ես կարծում եմ՝ կուսակցության ղեկավար մարմնում այս միջադեպը պետք է քննարկվի»,-հայտարարել է Վիգենը՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանի հոդվածն ինքն ընկալում է որպես հուշում:
Վիգենի հայարարությունն ուշագրավ է հատկապես այն առումով, որ այն ի ցույց է դնում այն հարցի պատասխանը, թե ով է այն մարդը, որը իրական հեղինակություն է հանդիսանում Վիգենի համար. ըստ երևույթին, Տեր-Պետրոսյանն է: Եթե մորթապաշտ Վիգենը հանդգնել է, ըստ էության, պահանջել Ալենի հրաժարականը՝ իր խոսքում փորձելով հիմնավորել մարդկանց վրա թքելու անթույլատրելիությունը, ուրեմն իսկապես Ալենի «բանը բուրդ է»: Ավելին՝ նույնիսկ բացառված չէ, որ Տեր-Պետրոսյանը Նիկոլի հետ համաձայնեցված է գրել այդ հոդվածը՝ թեման հրապարակ նետելու ու այն քննարկման առարկա դարձնելու, համապատասխան մթնոլորտ ձևավորելու, որպեսզի հետո Նիկոլի համար հեշտ լինի Ալենի հետ այդ թեմայով զրույց վարելը:
Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է Նիկոլին «դավադիտ» արել Ալենը, խնդիրը մի կում թուքն է, թե՞ ժողվարչապետի կասկածամտությունը: