Աշոտիկը խայտառակել է հոր մանկլավիկ Ալենին
15:55 , 4 ապրիլ, 2023
Նիկոլի տղեն՝ Աշոտիկը, ազդված Սիմոնյան Ալենի կողմից իրեն վերաբերող տեղեկության հրապարակումից, ստիպված հայտարարություն է տարածել՝ հերքելով հոր մանկլավիկի «մուտիտները»: Մասնավորապես՝ հայտարարել է՝ իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: «Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը»,-ափսոսանք է հայտնել Նիկոլի արու զավակը:
Աշոտիկի անկեղծությունը չափազանց գնահատելի պետք է համարել, քանի որ նրա այս խոսքերը լույս են սփռում Սիմոնյան Ալենի բարոյական նկարագրի վրա՝ ևս մեկ անգամ փաստելով նրա թշվառությունը:
Ի՞նչ է կատարվել: Որպեսզի ստվերվի իր ու հայրենադարձ Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած բախումն ու դրանից ածանցված աղմուկը, երբ, ինչպես հայտնի է, ի պատասխան «դավաճան» վանկարկման Ալենը հրամայել էր ոլորել Մկրտչյանի թևերը՝ թքելով նրա աչքի մեջ, ջահել տարիներին էրոտիկ տեսարաններում նկարահանաված «կինոաստղը» տեղեկատվական «բադիկ» է նետել դաշտ՝ Աշոտիկի հետույքով փորձելով լուծել սեփական խնդիրները: Այս ամենը դուր չի եկել Աշոտիկին, ինչի հետևանքով, փաստորեն, խայտառակվել է Ալենը:
Խոսուն տեսարան է, ոչինչ չես ասի…