ԱՄՆ ավիակիրն ավելի է մոտեցել Սիրիային՝ ռազմաբազաների գնդակոծման պատճառով․ Պենտագոն


00:37 , 4 ապրիլ, 2023

ԱՄՆ-ը USS George H. W. Bush ավիակիրն ավելի մոտ է ուղարկել Սիրիայի ափերին՝ երկրում ամերիկյան բազաների վրա գրոհայինների հարձակումների ֆոնին։

Ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը․

«Մենք տեսել ենք Սիրիայում մեր զորքերի դեմ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խմբավորումների հարձակումների աճ, և որպես նախազգուշական միջոց, մենք տեղափոխել ենք ավիակիրը մի փոքր ավելի մոտ լինելու համար։ Դա արվել է, քանի որ մենք ականատես եղանք տարածաշրջանում մեր զինվորականների վրա հարձակումների թվի աճի»,- ասել է նա: