Հովազը հարձակվել է կոկորդիլոսի վրա և սկսել խեղդել գետում. Ֆոտոշարք


10:55 , 6 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Բրազիլիայում  զբոսաշրջիկները անհավանական պատկերի ականատես են եղել: Արգելավայրերից մեկում հովազը աննկատ լողալով գետի միջով հարձակվել է 7 մետրանոց կոկորդիլոսի վրա:

Dailymail-ի փոխանցմամբ` վայրի կատուն իր ճանկերը և ատամները խրել է կոկորդիոսի մարմնի մեջ և գցել նրան գետը:



Կոկորդիլոսի և հովազի մարտը տեղի է ունեցել Կույաբա գետի մոտ` Պանտապալ շրջանում, որը գտնվում է Արևմտյան Բրազիլիայում:

Պարբերականը նշում է, որ Բրազիլիայի այդ շրջանում բնակվող հովազները դարձել են կոկորդիլոսների իսկական թշնամիները և ոչնչացնում են նրանց, երբ կոկորդիլոսները դուրս են գալիս գետից `արևի տակ տաքանալու: