«Ելույթից առաջ լացեցի, քանի որ ուզում էի Վարդուհուն տեսնել կողքս, իսկ ինքը չկար». Սիրուշոն՝ Եվրատեսիլի մասնակցության և հայերի կողմից բացասական արձագանքի մասին


18:18 , 1 ապրիլ, 2023

անրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը, իսկ այս թողարկման հյուրն էր երգչուհի Սիրուշոն, Հրաչ Քեշիշյանը և հենց «Քելե-քելե» երգի հեղինակը՝ Տեր-Հովան:
Սիրուշոն պատմում է, որ օրեր շարունակ տարբեր եթերի ժամանակ և տարբեր երկրներում ելույթ են ունեցել և փորձել են պատմել Հայաստանի մասին՝ ներկայացնելով այն դրական լույսի ներքո: Երգչուհին նաև պատմել է հայ լսարանի արձագանքի մասին:

«Երբ ավարտվեց մամուլի ասուլիսն ինձ հետաքրքիր էր՝ ինչ արձագանք կա հայերի կողմից, իսկ երբ կարդում էի մեկնաբանություններն ու հասկանում, որ դրանք կարդալու են նաև եվրոպացիները ցավ էի ապրում»,- ասաց երգչուհին: