Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի 6-ին


13:32 , 6 սեպտեմբեր, 2013

Սեպտեմբերի 6-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը: 

Օդի ջերմաստիճանը Երևանում՝ 

գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+29, երեկոյան՝+22+24: 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: