Ռուսների հեռանալուց 2 օր հետո ադրբեջանցիներն առաջ եկան, իրենց դրոշը դրեցին մեր վարելահողերում ու սկսեցին հենակետեր կառուցել․ Տեղ գյուղի ավագանու անդամ


17:32 , 31 մարտ, 2023

Tert.am-ը գրում է․

Տեղ գյուղի հողերից համարյա 80-100 հա այս պահին ադրբեջանցիների վերահսկողության ներքո է, իրենք են վերահսկում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Նախկինում այդտեղ ռուս զինվորականներ էին կանգնած, երկու օր առաջ իրենք հեռացել են, դրանից հետո ադրբեջանցիներն առաջ են եկել, իրենց դրոշը դրել մեր վարելահողերում և աստիճանաբար իրենց հենակետերն են կառուցում, ակտիվ ինժեներական աշխատանքներ են կատարում»,- ասաց Հովսեփյանը։

Նրա կարծիքով ադրբեջանցիներին այդ տարածքից հեռացնելը չափազնաց դժվար է լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: