Լրջագույն հարցեր են առաջացնում սույն ՔՊ-ականի այն խոսքերը, թե Հայաստանը չպետք է նեղացկոտ կեցվածք ընդունի և պետք է ըմբռնումով մոտենա իրավիճակին


16:03 , 31 մարտ, 2023
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ միջազգային հանրությունը (նկատի է առնվում Արևմուտքը) Հայաստանի գլուխն ընդամենը շոյում է որպես ժողովրդավարական երկիր ներկայանալիս, մինչդեռ կարևորագույն գործընթացների ժամանակ բռնում են բռնապետական Ադրբեջանի ձեռքը, ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը կոչ է արել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ընդունված հռչակագիրը, որտեղ բառ անգամ չկա Ադրբեջանի գազանությունների մասին, «խիտ գույներով» չնկարագրել: «Պետք չէ մոտենալ այն տեսանկյունից, որ Հայաստանը պետք է նեղանա իր բոլոր, հա՞, միջազգային գործընկերներից, եթե ամբողջապես, ուրեմն, չեն իրականացվում հույսերը, հա՞, Հայաստանի այս կամ այն բնաձևերում կամ հռչակագրերում կոնկրետ նախադասությունները տեղ չեն գտնում: Մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք միջազգային հանրության անդամների հետ, որոնցից յուրաքանչյուրն առաջնորդվում է առաջին հերթին իր պետական շահերով, հետո նոր իր՝ ընդհուպ մինչև բարեկամ երկրների պետական շահերով»,-մասնավորապես՝ հայտարարել է Հովհաննսիյան Արթուրը՝ համոզմունք հայտելով, որ Հայաստանն ու հայերը պետք է առաջին հերթին հույսը դնեն իրենց վրա:

Կներեք, իսկ Հայաստանն ո՞ւմ շահերով է առաջնորդվում, երբ մասնակցում է բացահայտ հակառուսական ու հակաչինական բնույթ կրող նմանատիպ գագաթնաժողովներին: Ի՞նչ է Հայաստանը դրանից ստանում՝ հանդես գալով, Արևմուտքի՝ մի տեսակ թերի գործընկերոջ կարգավիճակում: Օրինակ՝ նույն «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին ընդունված հռչակագրին վերապահումներով միանալը գործնականում ի՞նչ է տալու Հայաստանին: Ստացվում է հետևյալ պատկերը՝ Արևմուտքի աչքին մենք ինչ-որ խիմերա ենք՝ կիսահակառուս, կիսաարմտամետ, ինչը տալիս է նրանց բարոյական իրավունք՝ հարկ եղած դեպքում անետեսելու մեր բոլոր դժբախտությունները՝ մատնացույց անելով ասենք մեր՝ Ուկրաինային չաջակցելը կամ ընդգծված հակառուսական կեցվածք չունենալը, իսկ ահա մյուս ուժային բևեռին էլ մեր այս կիսատ կեցվածքը իրավունք է տալիս ուզածի պես ոտքերը մաքրել մեր վրա ու ականջ չդնել մեր աղաղակներին՝ մատնացույց անելով իբր արևմտամետ մեր կողմնորոշումը: Արդյունքում շահում է Իլհամը, որին ո՛չ ռուսները, ո՛չ էլ ամերիկացիները մի թթու խոսք չեն ասում՝ բռնելով պատերազմում հաղթողի կողմը:

Մյուս կողմից՝ լրջագույն հարցեր են առաջացնում սույն ՔՊ-ականի այն խոսքերը, թե Հայաստանը չպետք է նեղացկոտ կեցվածք ընդունի և պետք է ըմբռնումով մոտենա իրավիճակին: Հարց՝ եթե Հայաստանը կարող է և չնեղանալ Ամերիկայից՝ Ադրբեջանի գլուխը պարբերաբար շոյելու կամ ասենք ռազմական գնություն ցուցաբերելու համա, ապա ինչո՞ւ է նեղանում նույն ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, երբ սրանք նույնպես իրենց շահերով են առանջնորդվում: Կասեն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, դրան կհակադարձեն՝ եթե ՀԱՊԿ-ի հավատարիմ անդամ է, ինչո՞ւ է հրաժարվում առաջարկվող օգնությունից կամ ԵՄ դիտորդներ հրավիրում այստեղ՝ առհամարհելով Մոսկվայից հնչող հայտարարոթյունները: Ինչո՞ւ էր Խաչատուրով ձերբակալում կամ մի շաք հարցերում Մոսկվային դնում փակուղային իրավիճակի առաջ; Կամ ասենք ինչու են որոշ ՔՊ-ականներ արդեն սկսել խոսել Պուտինին ձերբալալելուց…

Հովհաննիսյան Արթուրի նմանօրինակ հայտարարությունների պատճառը մեկն է՝ ՔՊ-ն թուրք-արևմտյան հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի պտուղն է, ուստի ոչնչից պետք չէ զարմանալ: