ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


23:27 , 30 մարտ, 2023

Մարտի 30-ին Վալետայում Մալթայի Հանրապետության նախագահ Ջորջ Վելլան ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի և Մալթայի միջև փոխգործակցության հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը: ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: