10:24 , 6 սեպտեմբեր, 2013
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Հնարավո՞ր է, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Ռուսաստանը նվազեցնի Հայաստանին մատակարարվող գազի գինը։ Այսպիսի հարց երեկ, ուղղեցին լրագրողները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ «Ոչ»,– միանշանակ պատասխանեց նախարարը։ Սա կարևոր Է այնքանով, որ վերջին օրերին թե՛ ռուսական մամուլում, և թե հայաստանյան որոշակի շերտերում ակնարկներ են հնչում, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ռուսաստանը կիջեցնի գազի գինը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: