Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար


19:17 , 29 մարտ, 2023

Civilnet.am կայքն այսօրվա իր “SIPRI-ի տվյալների անընդմեջ պտտվող սկավառակը” վերտառությամբ հոդվածում բացահայտել է Նիկոլ Փաշինյանի կրկնվող այն սուտը, ըստ որի, իբրև թե “ՀՀ-ն 2018-20թթ. ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած։”
Զավեշտն այն է, որ կայքի ճշտող հարցմանն ի պատասխան, ՀՀ կառավարությունից որպես Նիկոլի ստերի “ապացույց” մեջբերել են Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալները:
Սա անլրջության վերջն է, ավելի մեծ անլրջություն պատկերացնել չի կարելի:
SIPRI-ին, երկրների սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իր տվյալները հավաքում է բացառապես բաց աղբյուրներից, ինչը ենթադրում է, որ շատ երկրների ձեռքբերած սպառազիությունների իրական ծավալներն անհասանելի են նրանց համար: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ Զինված Ուժերը սպառազինության ծավալների և տեսակների ավելացման, ժամանակի պահանջներին համահունչ վերազինման, հակառակորդի գործողությունների կանխարգելման ու զսպման տարատեսակ ուժեր և միջոցներ էր կուտակել: Դա իրականացվել է ինչպես հայ-ռուսական համագործակցության հիմքում դրված՝ ՌԴ զինամթերքի շուկայից ներքին գներով ձեռքբերման, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության միջոցով: Ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր են իրականացվել նաև մի շարք այլ երկրների հետ:
Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար: Նիկոլն ինչ որ ձեռք է բերել (ինքնաթիռ, ուղղաթիռ, ՕՍԱ–ԱԿ հին-վերանորոգված ԶՀՀ, որոշ քանակի սպառազինություն), նրա մեծ մասն արել է սեփական գովազդի համար, ինչն էլ տեղ է գտել SIPRI-ի աղյուսակներում: Եվ ցավալին այն է, որ ըստ կայքի՝ կառավարությունն այլ վիճակագրություն չունի civilnet.am կայքի հարցմանը պատասխանելու համար: Չունի, որովհետև ինչ որ ասել և ասում են, պարզ սովորական մոլորեցնող սուտ է:
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ ԶՈՒ-ն ուներ ոչ թե ՍՌՏ-ի, այլ բոլորովին այլ կարիքներ ու պատճառներ: Օրինակ՝ պատերազմական իրավիճակին համարժեք և արդյունավետ պետական կառավարման կարիք, իշխանությունների քաղաքական կամքի բացակայություն, պետության և նրա ԶՈՒ-ի արդյունավետ չներգրավվում լիարժեք պաշտպանության կազմակերպմանը, ինչպես նաև հակառակորդի ռազմական մտահաղացումներին վաղօրոք կանխարգելիչ գործողություններ չիրականացնելը՝ որի արդյունքում եղան ինչպես կենդանի ուժի, այնպես էլ սպառազինության ու տեխնիկայի հսկայական կորուստներ:
Մի խոսքով, որքան էլ Նիկոլը փորձի կեղծ արդարացումներ գտնել իր դավադիր պարտության համար՝ չի ստացվելու, որովհետև փաստերն ու իրականությունն այլ բանի մասին են վկայում: