09:49 , 6 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը վստահ է, որ իրենց երկիրը չպետք է մասնակցի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ռազմական գործողությանը, քանի որ դա կհանգեցնի ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի հարաբերությունների վատացմանը, տեղեկացնում է Взгляд-ը։
Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով՝ ներկայում ամերիկացիների 48%-ը չի աջակցում Սիրիային հրթիռային հարված հասցնելու գաղափարին, ինչի մտադրությունն ունի ԱՄՆ-ի վարչակազմը։
Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառմանը՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատճառաբանությամբ, կողմ է քաղաքացիների 29%-ը։
Եվս 23%-ը դեռևս չի կողմնորոշվել՝ պետք է Սիրիայում ռազմական գործողություն սկսել, թե ոչ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ