09:42 , 6 սեպտեմբեր, 2013
Սեպտեմբերի սկզբին կինոմատոգրաֆի աշխարհը ցնցեց այն նորությունը, որ 76 ամյա հոլիվուդյան դերասան Ջեք Նիքոլսոնն այլևս չի նկարահանվի որևէ ֆիլմում:
Ներկայում այն շոու բիզնեսում ամենաքննարկվող թեմաներից է: Անսպասել էր նաև, որ կինոյի պատմության ընթացքում մեծագույն դերասանի մասնակցությամբ վերջին` «Ինչպես իմանալ» ֆիլմը նկարահանվել է երեք տարի առաջ, 2010 թ-ին: Նիքոլսոնի` կինոաշխարհից հեռանալու պատճառը դերասանի հիվանդությունն է. նա գրեթե ամբողջությամբ կորցրել է հիշողությունը:
Սակայն, ինչպես հայտնել են արևմտյան լրատվամիջոցները, նա հասարակության առաջ դուրս կգա, գոնե ներկա կլինի սպորտային սիրելի ակումբների մրցումներին: