09:33 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը, որը զբաղվում է էլեկտրոնային հետախուզությամբ, և նրա բրիտանական «գործընկերը»՝ կառավարական կապերի բաժինը, հատուկ մեթոդներ են մշակել, որոնք նրանց թույլ են տալիս կոտրել ներկայումս համացանցում կիրառվող բոլոր ծածկագրերը: Այս մասին հայտնել են New York Times և Guardian թերթերը՝ հիմնվելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի վրա:
Այդ մեթոդների շնորհիվ հատուկ ծառայություններին հասանելի են ամբողջ աշխարհի շատ ընկերությունների կոմերցիոն գաղտնիքները: Ծածկագրերը կոտրելու համար ԱԱԳ-ն օգտագործում է, մասնավորապես, իր ձեռքի տակ եղած սուպերհամակարգիչներրը, ինչպես նաև դիմում բարձրորակ ցանցահենների ծառայություններին:
Բացի այդ, ԱԱԳ-ի հարցմամբ համակարգչային սարքավորումներ արտադրող և ծրագրային անվտանգությունն ապահովող մի շարք ամերիկյան և օտարերկրյա ընկերություններ դրանք միտումնավոր խոցելի են դարձնում, որպեսզի հատուկ ծառայությունները կարողանան ծածկագրերը կոտրել՝ նշում է The New York Times-ը: