Խայտառակությո՞ւն, թե՞ հարված՝ հայ-իրանական հարաբերություններին


17:57 , 28 մարտ, 2023

Խայտառակությո՞ւն, թե՞ հարված՝ հայ-իրանական հարաբերություններին

Նիկոլի մոտ պրեզիդենտ աշխատող, Գռզոյի մարիոնետ հանդիսացող Խաչատուրյան Վահագն առիթը բաց չի թողել՝ իր ադրբեջանասիրությունն արտահայտելու, բայց նա դա արել է այնպես, որ ծաղրանքի առարկա է դարձել հենց թուրքերի կողմից՝ լիարժեքորեն պախարակվելով: Մասնավորապես՝ մարտի 21-ին թվիթերյան հրապարակմամբ շնորհավորել էր իրանցիների Նովրուզը՝ անգլերենով գրված շնորհավորական խոսքերին կցելով Բաքվում արված մի լուսանկար: Ի դեպ՝ նման ժեստի համար նրան ծաղրել էին ոչ միայն ադրբեջանցիները, այլև իրանցիները: Միաժամանակ արձանագրենք, որ նա արդեն հասցրել է «Թվիթերից» ջնջել իր շնորհավորական «փոստը»:

Հարց՝ արդյոք թրքապաշտ Վահագի այս թվիթերյան արկածախնդրությունն ընդամենը հետևանք է թույլ տրված «լյապի՞», թե՞ իրականում գործ ունենք Իրանին ուղղված կոնկրետ «մեսիջի» հետ՝ բխող Իլհամի սրտից: Վստահաբար, կան իրանում պատկան կառույցներ, որոնք արդեն իսկ ուսումնասիրած կլինեն Հայաստանի ոչ բարով նախագահի ուղերձի տողատակը՝ ևս մեկ անգամ համոզվելով, թե ում հետ գործ ունեն:

Գործ ունեն Իրանի երեսին ժպտացող, բայց տակից թուրք-իսրայելական տանդեմի «թելը թելող» վարչախմբի հետ, ինչի պատճառով Հայաստանը դարձել է «պոլի շոր»՝ կորցնելով իր հարգանքը ողջ աշխարհում, բայց հատկապես Արևելքում, որտեղ գնահատում են պատվախնդրությունն ու սզկզբունքայնությունը՝ բաներ, որոնցից կատարելապես զերծ են վահագնխաչատուրյանները:

Հեռու չէ այն օրը, երբ վահագներն ու նիկոլները այս անգամ արդեն Հայաստանի ամանորը կշնորհավորեն Բաքվում կամ Անկարայում արված լուսանկարներով՝ շնորհավորանքի տեքստն էլ թուրքերեն կամ ադրբեջաներեն շարադրելով…