Էկվադորում ավելի քան 60 մարդ Է անհետ կորել սողանքի հետևանքով


17:13 , 28 մարտ, 2023

Էկվադորի կենտրոնական մասում գտնվող Ալաուսի քաղաքում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 64-ի: Նախկինում տվյալներ էին հրապարակվել 46 անհետ կորածների վերաբերյալ։

«7 մարդ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել, 64-ը համարվում Է անհետ կորած», – Twitter սոցիալական ցանցում հայտնել է Էկվադորի Արտակարգ իրավիճակների վարչությունը։ Աղետի գոտի է այցելել երկրի նախագահ Գիլիերմո Լասսոն։

«Ես հենց նոր հանդիպեցի Ալաուսիի իշխանությունների հետ, որպեսզի նրանց առաջարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները», – գրել է պետության ղեկավարը Twitter-ում։ Նա հայտնել Է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն առաջիկա ամբողջ գիշերվա ընթացքում։ Իշխանությունները զբաղվում են ջրամատակարարման վերականգնմամբ և տուժածներին ժամանակավոր կացարաններով ապահովելով։ Սողանքը բնակելի շենքերի վրա Է իջել մարտի լույս 27-ի գիշերը:

Ընդհանուր առմամբ, աղետի գոտում Է հայտնվել 500 մարդ։ Կարմիր Խաչի գնահատմամբ՝ ավերվել կամ վնասվել է 163 տուն։ Փետրվարին երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը տարածել էր նախազգուշացում, որ Ալաուսիի շրջանում լեռնային ապարների տեղաշարժի և շարժման վտանգ կա: