Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է


17:38 , 27 մարտ, 2023

Tert.am-ը գրում է․

Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Այս թռչունների վաճառքն աճել է այն պատճառով, որ նրանք նախօրոք զգում են ցնցումները, գրում է mir24.tv-ն՝ թուրքական Yeni Akit թերթին հղումով։

«Երկրաշարժերից հետո այն համոզմունքը, որ թութակները զգում են տարերքները և սկսում տարօրինակ վարքագիծ դրսևորել, մեծացրել է բնակչության հետաքրքրությունը դրանց նկատմամբ»,- շեշտում է թերթը։

Մասնավորապես Էլյազիգ նահանգում նկատվում է քաղաքացիների ներհոսք դեպի կենդանիների խանութներ: Նման բիզնեսի սեփականատեր Ֆաթիհ Գուրբուզը պատմել է, որ երկրաշարժերից հետո խոսող թութակների վաճառքը աճել է գրեթե 10 անգամ։

«Քաղաքացիները հետաքրքրություն են ցուցաբերում, քանի որ ասում են, որ թռչունները ցնցումները կախազգում են»,- լրագրողներին ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: