Ջոլին և Փիթը հնարավոր է կրկին միասին նկարահանվեն


08:56 , 6 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միայն մեկ անգամ են համատեղ նկարահանվել ֆիլմում, սակայն մոտ ժամանակներս զույգը կրկին միասին կհայտնվի մեծ էկրանին, հաղորդում է 7 days.ru-ն:

Անջելինան և Բրեդը «Միսթր և միսիս Սմիթ» ֆիլմում միասին խաղացել են ութ տարի առաջ: Երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նոր համատեղ դերերի:

Վերջերս մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ զույգը պատրաստվում է համատեղ նկարահանումների։

«Մենք Բրեդի հետ սիրում ենք կատակել, որ եթե հայտնվենք այդ կերպարներում, կլինենք արդեն ծեր և կնճիռներով: Սակայն երբեմն կատակը դառնում է իրականություն: Չի բացառվում, որ այս նախագծում կմասնակցեն նաև մեր երեխաները»,- ասել է Ջոլին: