ԱՄՆ ՌԾՈւ-ն պատրաստ է Սիրիայում իրադարձությունների ցանկացած զարգացման


08:07 , 6 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ռազմածովային ուժերը պատրաստ են Սիրիայում իրադարձությունների ցանկացած զարգացման: Նման հայտարարություն է արել ծովակալ Ջոնաթան Գրինբերգը Ձեռնարկատերերի ամերիկյան ինստիտուտում ելույթ ունենալիս՝ փոխանցում է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ Սիրիայի ափերի մոտ գտնվող 4 ականակիր նավերը պատրաստ են գործողությունների լայն շրջանակի, այդ թվում՝ Սիրիայի թիրախներին Tomahawk հրթիռներով հարվածներ հասցնելուն և պատասխան հարձակման դեպքում պաշտպանվելուն:

Վերջին շրջանում սիրիական հակամարտությունում արևմտյան ուժերի միջամտության հնարավորությունը կտրուկ աճել է: Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոշտացրել են իրենց հռետորաբանությունը Ասադի ռեժիմի դեմ: