Թուրք ֆուտբոլիստի ինքնագոլը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո


21:25 , 25 մարտ, 2023

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում:

Խաղի արդեն 10-րդ րոպեին մեր ընտրանու հիանալի հակագրոհի արդյունքում Կամո Հովհաննիսյանն աջ եզրում ստացավ գնդակն ու այն փոխանցեց կենտրոն, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Օզան Քաբակը գրավեց սեփական դարպասը: