Այս պահին բոլոր ակտիվ հանրույթները պիտի մոբիլիզացվեն


03:37 , 6 սեպտեմբեր, 2013

Կոնգրեսը դատապարտում է ակտիվիստների դեմ կիրառված բռնությունըԵրեկ փողոցում «անհայտ անձինք» Արման Ալեքսանյանին են ծեծել, այսօր՝ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին։ Օրեր առաջ` Միհրանին, Բաբկենին, Միքայելին և էլի մի քանի հոգու։ Փողոցում ավազակային հարձակումների ենթարկված քաղաքացիների թիվն արդեն մոտ տասն է։ Ոստիկանությունը առ այսօր ոչինչ չի ձեռնարկել քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որևէ բան չի արվել հաջորդ դեպքը կանխելու համար։ Ակնհայտորեն այս ամենը տեղի է ունենում Վովա Գասպարյանի և նրա ղեկավարած կառույցի թույլտվությամբ կամ առնվազն թողտվությամբ։ 

Միայն մի բան կարող եմ ասել․ իրենք էդքան էլ լավ չեն հասկանում, որ իրականում հասնելու են նրան, որ էս պահին բոլոր ակտիվ հանրույթները մոբիլիզացվեն։ Մնում է ձևակերպել բոլորի բողոքը մեկ ընդհանուր տեքստի (բովանդակության) շուրջ։