Երբ երկրի ֆորմալ ղեկավարը հայտարարում է՝ «Ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ», սա հենց բռնապետության դրսևորումներից է


15:52 , 25 մարտ, 2023
Ինձ հաճախ են ասում. «Ախր Նիկոլն ի՞նչ բռնապետ։ Բռնապետը Ստալինն էր, Մաոն էր, Պոլպոտն էր, Պինոչետը, Նիկոլից ի՞նչ բռնապետ»։
Երբ նիկոլական քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է. «Մենք գիտենք, որ հասարակությունը դեմ է լինելու ծառերը կտրելուն, բայց մե՛կ է, կտրելու ենք»...
Երբ իշխանությունը մրցույթով չանցած իր թեկնածուին ոստիկանությունով բերում ու ռեկտոր է կարգում բուհում...
Երբ երկրի ֆորմալ ղեկավարը հայտարարում է. «Ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ»...
Այս ամենը հենց բռնապետության դրսևորումներ են։
Տիպիկ personalist (այսինքն մեկ անձի շուրջ կառուցված) բռնապետություն։
Ցեցը կերած թավիշին էլ մի խաբվեք. ամենաշատը երկու-երեք տարուց դրա կարիքն էլ չի լինի։
Ու սրա դեմն առնելու միակ միջոցը համընդհանուր հանրային ընդվզումն է։ Բոլոր հարցերով. Արցախից մինչև բնապահպանություն։