Թուրքիայի հավաքականը ժամանել է Երևան (Photo)


22:45 , 24 մարտ, 2023

Lurer.com-ը գրում է.

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը ժամանել է Երևան։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել է «Զվարթնոց» օդանավակայանից։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 21:00-ին։