Երեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել


22:03 , 24 մարտ, 2023

Shamshyan.com-ը գրում է.

Երեւանի Նորագավիթ 1-ին փողոցում ժամը 18-ի սահմաններում բախվել են BMW-ն ու մոպեդը, ինչի հետեւանքով վերջինը շրջվել է։ Դրա վրա եղել է 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշենք, որ մահացածները մոպեդից ընկնելու հետեւանքով հայտնվել են այդ պահին նշված վայրով անցնող թիվ 456 երթուղին սպասարկող (Մասիս–Երեւան) ավտոբուսի տակ։ Երրորդ անձը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի, ավտոբուսի վարորդների, մոպեդավարի, մահացածների եւ վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է կայքը` դեպքի վայրում հավաքվածներն են ասել, որ վրաերթի ենթարկվածները եղել են մոպեդի վրա։ Նրանք հայտնել են, որ մահացածներից մեկը կին է, մեկը՝ երեխա, վիրավորն էլ տղամարդ է։