13:08 , 24 մարտ, 2023
Եթե նախկիների օրոք զոհված զինվորի ընտանիքին առնչվող ինչ որ սոցիալական հարց էր բարձրաձայնվում, ապա դա ներքին կարգով ու շատ արագ լուծում էր ստանում։ Որովհետև երկրի համար զոհված զինվորի խնդիրը դա առաջին հերթին երկրի ամոթն է։
Մեկ շաբաթից ավել է դրամահավաք ենք նախաձեռնել նմանատիպ թեմայով, ասվել է, որ հրատապ է, ասվել է, որ ընտանիքը դրսում մնալու վտանգի առաջ է կանգնած։ Չկա։ Գեթ մի պետական աշխատողի, էլ չասած պաշտոնատար անձի արձագանք չկա, թե ինչի ա տենց եղել ու ինչ կարելի ա անել։
Փոխարենը բանակի ու բյուջեի հաշվին բարելավում են իրենց կենսապայմանները, ակադեմիական քաղաքի պրոյեկտ են մշակում ու սակուրաներ տնգում։ Զոհված զինվորի ընտանիքի խնդիրներն իրենց չեն անհանգստացնում։ Իրենք իրենց «խնդիրներն» ունեն։
Նմանատիպ խնդիրներով դրամահավաքների ամեն ձգվող օրը պետության ամոթն է։
Այս ընթացքում անհրաժեշտ 66.000 դոլարից հավաքել են 15.300-ը։ Ունենք 52 օր ժամանակ։ Պետություն չկա, մեռել են, մենք մեր ուժերով պիտի լուծենք էս հարցը...
Դրամահավաքին կարող եք մասնակցել հետևյալ եղանակներովԲանկային հավելվածով կամ տերմինալներով բանկային քարտին փոխանցելու համար-4847 0400 0444 3334 Converse Bank Suren AvetisyanԲանկային հաշվեհամարին դրամով փոխանցելու համար- 19300072914800 (AMD Converse Bank) ստացող Suren АvetisyanԲանկային հաշվեհամարին դոլարով փոխանցելու համար- 19300585806601 (USD Converse Bank) ստացող Suren АvetisyanԲանկային հաշվեհամարին եվրոյով փոխանցելու համար- 19300258751004 (EUR Converse Bank) ստացող Suren АvetisyanԻդրամ- 977390257Gofundme