Ժողովուրդ ջան, ո՞նց կարող է սովետը չվերականգնվել...


01:27 , 6 սեպտեմբեր, 2013

Ինչքա՛ն հայ կա, որ Ռուսաստանը արտասահման չի համարում, որ ասում ա՝ գնալ Ռուսաստան և գնալ արտասահման... Կամ՝ որ լուրերը հին սովորությամբ ռուսական ալիքներով ա նայում... Կամ որ ասում ա՝ էդքան համարձակ մի եղիր... Կամ՝ որ մտածում ա թափ հավաքի, գնա Մոսկվա՝ աշխատելու կամ սովորելու... Եվ ընդհանրապես, որ Հայաստանը համարում ա փտած, գավառական երկիր, ինքն իրան էլ հոգու խորքում՝ գեղցի... Իսկ ռուսներին՝ քաղաքակիրթ ու բերեկիրթ։ Ժողովուրդ ջան, ո՞նց կարա սովետը չվերականգնվի, եթե այն շարունակում ա իր գոյությունը մարդկանց գլխի մեջ՝ ամենատարբեր մակարդակներում, ամենատարբեր դրսևորումներով ու նշաններով։