Մոսկվան հեգնել է Ալենին


18:16 , 23 մարտ, 2023

Մոսկվան հեգնել է Ալենին

Ինստագրամի իր «սթորի» բաժնում սեփական արմունկի ռենտգեն ախտորոշման լուսանկարը հրապարակած Սիմոնյան Ալենի՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին վերաբերող վերջին հայտարարություններին է անդրադարձել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հասկացնելով, որ Կրեմլն Ալենին ընդհանրապես լուրջ չի ընդունում: «Որքան քաղաքական գործիչ, այնքան տարատեսակ մեկնաբանություններ և կարծիքներ, նաև, ի դեպ, հնարավորություն, որ իրենց վրա ուշադրություն դարձվի ինչ-որ վառ հայտարարություններով»,-հայտարարել է Զախարովան:

Զախարովայի՝ նման շեշտադրմամբ հնչեցրած արձագանքը, իհարկե, չէր լինի, եթե դրա հեղինակը Սիմոնյան Ալենը չլիներ: Բայց եթե նույնիսկ Զախարովան ուղղակիորեն արձագանքեր նույնիսկ Նիկոլին, որը ևս մի քանի անգամ արդեն հասցրել է բարբառել Հայաստանից ՀԱՊԿ-ի ելքի մասին հայտարարություններ, Զախարովայի պատասխանը վերոհիշյալ պատասխանից չէր տարբերվի, քանզի խիստ նվազ է տարբերությունը Նիկոլի ու Ալենի: Ինչպես կարող է որևէ իրեն հարգող գերտերություն լուրջ ընդունել մեկին, որը, բացի սուտի տռտռացնելուց, ուրիշ ոչնչի ընդունակ չէ: Մոսկվան հասկացնում է, որ ՀԱՊԿ-ից ելքի կամ մուտքի հարցը միայն ալենների կամքից չէ, որ կախված է, իսկ նմանատիպ փորձերը՝ արժանանալու Մոսկվայի ուշադրությանը, դատապարտվածխ են ձախողման, քանզի շանտաժի լեզուն չէ, որ պետք է ալեններին օգնի՝ ստիպելու Մոսկվային հայամետ կեցվածք որդեգրելու. դրա համար նախ պետք է ընկալելի ու կանխատեսելի գործընկեր լինել սեփական դաշնակցի համար, չանել այնպիսի քայլեր, որոնք թշնամաբար կընկալվեն Կրեմլում, այնինչ հատկապես վերջին շրջանում ՔՊ-ական խունտան, փաստորեն, Մոսկվայի հետ փորձում է խոսել իբր շանտաժի լեզվով՝ գործնականում չհամարձակվելով ինչ-որ քայլ անել, բայց հռետորաբանության դաշտում՝«սարեր շուռ տալ»:

Անողը լեզվին չի տալիս, միանգամից անում է իր քայլը՝ սոցիալական ցանցերում սեփական ոսկորներն ի ցույց դնելու փոխարեն: