Նիկոլի հավաստիացումները հնչում են Ալիևի վերջին հայտարարությունների ֆոնին. հայտարարություններ, որոնցից ուղղակի պատերազմի հոտ է փչում


16:13 , 23 մարտ, 2023
Կառավարության նիստում Նիկոլը աշխարհին ու ժողովրդին վստահեցրել է, որ խաղաղության պայամանգիր բոլոր դեպքերում լինելու է՝ մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: «Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման ու մեր ժողովրդավարությունը ամրապնդելու ճանապարհից»,-ինքնաբավարարվել է Նիկոլն իր ենթակաների առաջ:

Նիկոլի հավաստիացումները, փաստորեն, հնչում են Ալիևի վերջին հայտարարությունների ֆոնին՝ հայտարարություններ, որոնցից ուղղակի պատերազմի հոտ է փչում, և այդքանից հետո խոսել այն մասին, որ Ալիևը կարող է հրաժարվել «Արևմտյան Ադրբեջանի» գրավման իր պլանից, ուղղակի անմեղսունակություն է: Այլ բան, որ դրան դեմ չէ Նիկոլը. սա պատրաստ է ստորագրել Հայաստանի նոր կապիտուլյացիոն փաստաթուղթը՝ չգիտես ում ապացուցելու, որ տեր է «խաղաղության դարաշարջան» բացելու մասին իր խոսքերին՝ անկախ այն բանից, թե Հայաստանն ինչ տարածքով կթևակոխի այդ դարաշրջան: Ընդ որում՝ ուշագրավ է հատկապես այն, որ ինչպես Նիկոլը, այնպես էլ ՔՊ-ական կարկառունները, բացահայտորեն ասում են, որ խաղաղութան պայմանագիրը չի բերելու իրական խաղաղություն: Հարց՝ եթե չի բերելու իրական խաղաղություն, ապա ի՞նչ եք ստորագրում, ընդամենը փաստաթղթավորելո՞ւ եք 44-օրյա պատերզմի արդյուքներն ու վե՞րջ:

Խաղաղությունը ենթադրում է դրա բոլոր շահառուների փոխադարձ համաձայնություն, մինչդեռ այս դեպքում շահագրգիռ միակ կողմը Նիկոլն է, ինչը նշանակում է այս անգամ արդեն Հայաստանի հանձնում, քանի որ Ալիևի հայտարարւոթյուններից բխում է, որ նա ինքն է պատրաստվում գծել այն ռեզերվացիայի սահմաները, որոնցից ներս թույլ կտա հայերին մի կերպ պահել սեփական գլուխը: Թուրքերը բոյկոտում են նույնիսկ ՀԽՍՀ սահմանները՝ չթաքցնելով իրենց հավակնությունները:

Նիկոլը համաձայն է Ալեքսանդրապոլի պայամանգրի վերակենդանացմանը՝ սեփական իշխանության պահպանման պայմանով: