Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին


14:56 , 23 մարտ, 2023

Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, Եվրամիության ներգրավմանը, նշել է, որ «նրանց հայտնվելուն պես ի հայտ են եկել մասշտաբային խնդիրներ»:

«Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է դիվանագետը:

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ «կա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու բարենպաստ հնարավորություն», Զախարովան նշել է.«Եկեք, ամեն դեպքում, մեկնաբանենք կատարված իրադարձությունները, այլ ոչ թե հեռանկարները.... Ելնում ենք նրանից, որ սկզբի համար դա պետք է կատարվի, հետո նոր դա հնարավոր և անհրաժեշտ կլինի մեկնաբանել: Մենք բաց են մեկնաբանելու համար, բայց առայժմ մեկնաբանելու բան չկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: