Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին


14:41 , 23 մարտ, 2023

Tert.am-ը գրում է.

Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին, ապա ենթադրվում է, որ ռուս խաղաղապահները սա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ըստ էության նման քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը:

«Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Ռուս խաղաղապահները ջանք են գործադրում խնդիրը լուծել քննարկումների և դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: