Արտաժամյա աշխատանքը մեծացնում է ծառայողական սիրավեպ ունենալու հնարավորությունները


00:30 , 6 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Ծանոթություններ իրականացնող սոցիալական ցանցի և անձնակազմի հավաքագրման գործակալության համատեղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքը և սեքը գտնվում են փոխադարձ կախվածության մեջ. որքան շատ է մարդը ժամանակ անցկացնում աշխատավայրում, այնքան մեծ է ծառայողական սիրավեպի կամ պարզապես սիրախաղի հավանականությունը:

Այդ օրինաչափությունը դիտարկվել է ծրագրավորողների, բժիշկների, լրագրողների և բանկային աշխատողների մոտ:

Ինչպես պարզվում է, չվճարվող արտաժամյա աշխատանքը 5 անգամ մեծացնում է կոլեգաների հետ ոչ ֆորմալ հարաբերությունների հավանականությունը: Հետաքրքիր է, որ վճարվող լրացուցիչ ժամանկը, որն անցկացվում է աշխատավայրում, չի հանգեցնում նման հետևանքների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ