00:07 , 6 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Օրերս համացանցում հայտնվել է Մադոննայի հերթական սադրիչ տեսահոլովակը. նրա գաղտնի ծրագրի երրորդ թրեյլերը: Առաջվա պես տեղեկատվությունը շատ քիչ է և հայտնի է միայն, որ նոր տեսահոլովակը հանրահայտ լուսանկարիչ Սթիվեն Քլայնի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է:
Հերթական թրեյլերում, որը մեկ րոպեից էլ պակաս է տևում, Մադոննան հայտնվում է ճաղերի հետևում, տեսախցիկը մոտենում է հերոսուհու դեմքին, և զուգահեռաբար հայտնվում են հիշողության բռնկումներ՝ լքված տարածք, որը ցանկապատված է փշալարերով, երկար միջանցքներ, Մադոննային խեղդող ռետինե ձեռնոցներով տղամարդ… Հոլովակը հանկարծ ավարտվում է այն պահին, երբ անհայտ մարդիկ երգչուհուն բանտախուց են հրում:
Տեսահոլովակը դիտելուց հետո ավելի շատ հարցեր, քան պատասխաններ են առաջանում: Հուսով ենք, որ շուտով պարզ կդառնա, թե այդ տեսահոլովակներով ինչ է ցանկանում ասել երգչուհին:
Հիշեցնենք, որ ծրագիրը կարճ ֆիլմերից է բաղկացած, որոնք նվիրված են խաղաղության, պատերազմի, արդարության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Ուսումնասիրելով ներկայացված հատվածները՝ կարելի է ասել, որ այս ամենն այլաբանությամբ կներկայացվի, ընդ որում՝ շատ մռայլ և դաժան: