5 քասախցիներ կանգնեցրել են «Մերսեդես»-ը և ծեծել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն


19:41 , 22 մարտ, 2023

Մարտի 21-ին՝ ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի և դեմքի վնասվածքով՝ 33-ամյա երիտասարդ, նախաբազկի վնասվածքով՝ 55-ամյա կին:

Պարզվել է, որ ժամը 13.00-ին Քասախ գյուղի Ա. Մարտիրոսյան փողոցի շենքերից մեկի մոտ նույն գյուղի հինգ բնակիչ կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան և ծեծի ենթարկել 33-ամյա վարորդին ու 55-ամյա ուղևորուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել են մեքենայի դիմապակին և հողմապակիները:

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նաիրիի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակիցներից 28-ամյա և 20-ամյա երկու երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:

Քրեական վարույթը շարունակվում է: